Լրահոս

26.12.2016 11:36


Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը մահացել է

Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը մահացել է

52 տարեկանում կյանքից հեռացել է միջազգային գրոսմայստեր, Շախմատի Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը։

Նա ծնվել է 1964 թվականի հուլիսի 16-ին Երևանում: Միջազգային գրոսմայստերի կոչում է ստացել 1993-ին: Աշոտ Անաստասյանը 6 անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատային Օլիմպիադայի: Այս տարվա հուլիսին նա Գերմանիայի Դրեզդեն քաղաքում դարձել էր աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը