Լրահոս

26.12.2016 12:20


Կայացել է «Տոն, որը գալիս է բոլորի մոտ» բարեգործական ակցիան (ֆոտոշարք)

Կայացել է «Տոն, որը գալիս է բոլորի մոտ» բարեգործական ակցիան (ֆոտոշարք)

Դեկտեմբերի 24-ին կայացել է «CONSENSUS» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Տոն, որը գալիս է բոլորի մոտ» բարեգործական ակցիան, որին միացել են մի շարք քաղաքացիներ, ինչպես նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը:

Ակցիայի շրջանակներում «CONSENSUS»-ի ներկայացուցիչներն այցելել են Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության №2 գիշերօթիկ հաստատություն, որի սաներին փոխանցել են գրենական պիտույքներ, գրքեր, հագուստ, ինչպես նաև քաղցրավենիք: Հաստատության սաները կիսվել են հյուրերի հետ իրենց երազանքներով, պատմել են` ինչ ակնկալիքներ ունեն գալիք տարվանից, ինչպես նաև հյուրերի համար մի քանի ներկայացումով հանդես եկել։

«CONSENSUS» ԵՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնել են կազմակերպել այդ հրաշք ակցիան:

Այս խորագրի վերջին նյութերը