Լրահոս

26.12.2016 12:42


Թալին-Մաստարա ավտոճանապարհին «Honda Civic»–ն գլորվել է ձորը. կա տուժած

Թալին-Մաստարա ավտոճանապարհին «Honda Civic»–ն գլորվել է ձորը. կա տուժած

Դեկտեմբերի 26-ին, ժամը 10.57-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «Honda Civic» մակնիշի 34 ОZ 278 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Խ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը մոտ (15 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Խ.-ը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը