Ադրբեջանը Հայաստանի նախագահի ելույթի վերաբերյալ նամակ է ուղղել ՄԱԿ–ի պետքարտուղարին
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած ելույթի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Vesti.Az»-ը, նամակում ընդգծվում է, թե Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին է, որ, ըստ գենետիկայի տվյալների, մեր երկիրը գոյություն ունի 8 հազար տարի, ինչը նշանակում է, որ մենք բացառիկ ազգ լինելու հավակնություն ունենք, այդ թվում՝գերազանցում ենք ադրբեջանցիներին, որոնք կոչվել են թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր։ Նամակում ընդգծված է, թե Հայաստանի ղեկավարի նման հայտարարությունը նշանակում է, որ «այդպիսի գենետիկական հետազոտություններով հրապուրվելով՝ կարելի է մոռանալ դրանց դառը հետևանքների մասին»։ Բացի դա, նշված է, թե «սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի բարձր ղեկավարությունը բարձրաձայնում է էթնիկական բացառիկության մասին»։