Լրահոս

06.11.2010 13:38


ԲՀԿ–ն պետք է ՀՀԿ–ից հեռավորությո՞ւն պահպանի

ԲՀԿ–ն պետք է ՀՀԿ–ից հեռավորությո՞ւն պահպանի

Անդրադառնալով 2012թ. խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների ձայների բաշխմանը՝ «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանն ասել է, թե այդ մասին խոսելը դեռևս վաղաժամ է։

Այդուհանդերձ, ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների մասին խոսելիս նա նշել է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ԲՀԿ-ն որքանով կարող է հեռավորություն պահանել ՀՀԿ-ից՝ մնալով կոալիցիայի մեջ, որպեսզի կարողանա մի կողմից իշխանական ռեսուրսներն օգտագործել, մյուս կողմից ընդդիմադիր ձայները ձգի իր կողմը.

-Եթե նա կարողանա նման քաղաքական ճարպկություն ցույց տալ, նա կարող է հավաքել։ Բայց ես 50%-ը չեմ տեսնում, քանի որ 925 համայնքներից 675-ում ղեկավարում են ՀՀԿ-ի թեկնածուները, այսինքն ձայների զգալի մասը մարզերում վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից,-ասել է Ահարոն Ադիբեկյանը։

Նա նշել է նաև, որ ընտրական պայքարը նախընտրական շրջանում չի սկսվում, կուսակցությունները միջընտրական շրջանում բավական լուրջ աշխատանք պետք է կատարեն։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը