Լրահոս

27.12.2016 08:40


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը:

Չայնիի ոլորաններում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, և առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր», և Գեղարքունիքի մարզի, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը