Լրահոս

27.12.2016 08:53


Կիևյան կամրջից քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Կիևյան կամրջից քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջին կանգնած քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ:

Փրկարարները կանխել են 1977 թ. ծնված Ա. Բ-ի ինքնասպանության փորձը և տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը