Լրահոս

27.12.2016 08:56


Հրդեհ է բռնկվել Լեռնապատ գյուղում և Արշակունյաց պողոտայում

Հրդեհ է բռնկվել Լեռնապատ գյուղում և Արշակունյաց պողոտայում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 03.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 10-րդ փողոցի Գ. Շ.-ին (1959 թ. ծնված) պատկանող տանը հարակից ոչ բնակելի տնակն՝ ամբողջությամբ (մոտ 18 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.06-ին, մարվել՝ 07.14-ին:

Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտա թիվ 42/2 շենքի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 44/3 շենքի տանիքում: Այրվել է կենցաղային իրեր՝ 2 ք.մ:

Հրդեհը մարվել է ժամը 07.27-ին:

Այս խորագրի վերջին նյութերը