Լրահոս

29.12.2009 13:51


Հանրապետականի պատասխանը ՀԱԿ ակտիվիստներին ծեծելու մեղադրանքի դեմ

Ի պատասխան «Հայկական Ժամանակ» օրաթերթի  դեկտեմբերի 29 «Հերթական խուլիգանությունը» վերտառությամբ հոդվածաշարի, հարկ ենք համարում նշել հետևյալը.

այն, որ ՀԱԿ-ը ակնածանք պետք է ունենա ՀՀԿ-ի նկատմամբ տարակուսանք չի առաջացնում, բայց որ վախ էլ ունեն' դա արդեն նորություն է:  Ի դեպ' «Հայկական ժամանակ»-ի մեղադրանքները ՀՀԿ-ին (ծեծկռտուքի առումով) հենց դա են վկայում:

Ժամանակները հետ երբեք չեն գնում: Մեղադրանքները կարող էին վերաբերել 90-ական թվականների իշխանություններին, երբ առաջին նախագահի եղբայրները ասպատակում էին երկիրը:

Վերջին հաշվով զանցանքների, հանցանքների գնահատականը կարող են տալ միայն ու միայն համապատասխան լիազոր մարմինները: Ցանկացած խուլիգանություն ՀՀԿ-ի կողմից դատապարտելի է: Հասկանում ենք բարձրացված վայնասունների նպատակը: ՀՀԿ-ն որևէ անձնական շահագրգռվածություն չունի 10-րդ ընտրատարածքում: Իսկ խուլիգաններ ՀԱԿ-ը կարող է փնտրել իր ներսում: Առավել ևս, մենք, որպես քաղաքական ուժ, ամեն ինչ անելու ենք ընտրությունների արդարացի ելքի համար:

ՀՀԿ Խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը