Լրահոս

27.12.2016 09:00


Երևանում մթերային խանութ է այրվել․ սեփականատերը ծխահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Երևանում մթերային խանութ է այրվել․ սեփականատերը ծխահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Դեկտեմբերի 27-ին, ժամը 02.31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում այրվում է մթերային խանութ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շերամի փողոցի թիվ 111/6 հասցեում գտնվող մրգի և բանջարեղենի խանութում այրվել են պլաստմասսե արկղեր, խանութի օդափոխիչը, կախովի առաստաղը և փայտյա դարակներ (50 քմ). ծխահարվել է սեփականատեր Ա. Կ.-ը (1980 թ. ծնված), ում հոսպիտալացրել են Արմենիա ՀԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժ.ամը 2.53-ին, մարվել՝ 03.07-ին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը