Լրահոս

27.12.2016 10:40


Որոշ ավոտճանապարհների մառախուղ և մերկասառույց է

Որոշ ավոտճանապարհների մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ:

Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը