Լրահոս

27.12.2016 10:54


Ապագայի մոտ «Mercedes»–ը ընկել է ջրատարը

Ապագայի մոտ «Mercedes»–ը ընկել է ջրատարը

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.49-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ Ապագա գյուղի մոտակայքում, «Mercedes E320» մակնիշի 12 DD 444 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը. տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը