Լրահոս

06.11.2010 14:59


Արտաքի՞ն, թե՞ սոցիալական խնդիրների շուրջ պետք է ընթանա քաղաքական պայքարը

Արտաքի՞ն, թե՞ սոցիալական խնդիրների շուրջ պետք է ընթանա քաղաքական պայքարը

«Սոցիոմետր» ՀԿ-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ հայ-թրքական հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլերը դրական է գնահատում հարցվածների  46%-ը, իսկ հայ-ռուսական պայմանագրի կնքումը՝ 90%-ը։

Այսպիսով, «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ հարցվածների կարծիքով Հայաստանն իր հարաբերությունները պետք է մերձեցնի հատկապես Ռուսաստանի հետ, այնուհետև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Պարսկաստանի, Վրաստանի և այդ շարքում նոր հայտնված Թուրքիայի։

Նա նշել է, որ եթե նախկինում հարցումների ժամանակ Թուրքիան ստանում էր 1%-ից էլ պակաս ձայն, այժմ ստանում է 3%:

-Այսինքն, այդ քայլերը հանրային կարծիքը որոշ փոփոխության են ենթարկել, և եթե բերեն դրական արդյունքներ, նախագահի բավական կտրուկ քայլը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները զրոյից սկսելը, կընդունվի հանրության կողմից, թեպետ կլինեն նաև նրանք, ովքեր մինչև վերջ դեմ կլինեն թուրքերի հետ համերաշխության գալուն,-ասել է Ահարոն Ադիբեկյանը և հավելել, թե այդ առումով այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց քաղաքական գործունեությունը կկառուցեն հայ-թրքական խնդրի, այլ ոչ թե տնտեսական հարցերի շուրջ, ավելի մեծ հնարավորություններ կունենան ապագա խորհրդարանական ընտրություններում շատ ձայներ հավաքել։

Հետևաբար հույսերը, թե սոցիալական դժգոհության ալիքի վրա կարելի է քաղաքական դիվիդենտներ հավաքել, նրա կարծիքով հիմք չունեն, և քաղաքական պայքարը պետք է ավելի շատ ընթանա արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ, քան ներքին սոցիալական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը