Լրահոս

27.12.2016 11:35


«Opel Astra G» սահել է դեպի հարակից խաղողի այգին և արգելափակվել է ձյան մեջ

«Opel Astra G» սահել է դեպի հարակից խաղողի այգին և արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.59-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 131-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 ST 765 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի հարակից խաղողի այգին (մոտ 6 մ)՝ արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը