Դեկտեմբերի 27-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում ՀԱԿ 10 ակտիվիստներ թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել, որին որևէ կերպ չի միջամտել ոստիկանությունը: Ըստ շրջանառվող լուրերի, երիտասարդներին ծեծողները մի քանի տասնյակ հաղթանդամ անձինք են եղել, որոնք մասնակցում էին նույն ընտրությունների քարոզարշավին' պաշտպանելով պրո-իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի շահերը:
Կարծում ենք, որ մեր հասարակությունը և նրա շահերի համար աշխատող ոստիկանությունն ու դատախազությունը պետք է խստորեն արձագանքեն քաղաքացիների դեմ կատարված ցանկացած հանցագործությանը, առավելևս, երբ խոսքը երիտասարդների քաղաքական հայացքների' օրենքի շրջանակներում ազատ արտահայտելու դեմ ուղղված հանցագործության մասին է: Ուստիև, խիստ մտահոգիչ է, որ առ այս պահը մենք ականատես չենք եղել հիշյալ հանցագործության բացահայտման ուղղված որեւէ գործողության:
Հիմնվելով վերոգրյալի վրա' ՀՀ ոստիկանությունից և դատախազությունից պահանջում ենք օրենքով իրենց վրա դրված պարտականություններին համահունչ գործողություններ ծավալել' միտված վերոնշյալ հանցագործությունը բացահայտելուն, այն իրականացնողներին և նրանց հնարավոր հանցակիցներին օրենքով սահմանված կարգով պատժելուն:
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միություն
Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին
ՀՀ ոստիկանապետԱլիկ Սարգսյանին,
ՀՀ գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանին