Լրահոս

27.12.2016 21:57


Դրամապանակը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում

Դրամապանակը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20.35-ին, 1983 թ. ծնված Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային և բանկային քարտեր:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթևոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը