Լրահոս

07.11.2010 10:00


Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Ադրբեջանում Միլի Մեջլիսի ընտրություններ են: Նախընտրական քարոզարշավը սկսվել էր հոկտեմբերի 15-ին և ավարտվել երեկ։ Պատգամավորական 125 տեղի համար պայքարում է 690 թեկնածու։ Նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել 2005թ.: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ' ընտրությունները սկսվել են տեղի ժամանակով 08:00-ին: Քվեարկության ընթացքին հետևում են 46. 639 տեղական և 1029 միջազգային դիտորդ, այդ թվում' ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԱՊՀ-ի, ՎՈՒԱՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ճապոնիայի դեսպանատների ներկայացուցիչները: Ադրբեջանի ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև մոտ 20 օտարերկրյա ԶԼՄ-ների 43 լրագրողների, որոնց թվում են Reuters, BBС, <<Ալ Ջազիրա>>, TRT, Associated Press, <<Ֆրանս-պրեսս>> և այլ լրատվական միջոցները: Ինտերնետի միջոցով քվեարկության ընթացքին հետևելու համար 500 ընտրական տեղամասերում (ընդհանուր թվի 10 տոկոսը) վեբ-տեսախցիկներ են տեղադրված: Թափանցիկ ընտրությունների ապահովման համար օգտագործվելու են անգույն թանաք և ուլտրամանուշակագույն սարքեր: Քվեարկությունն ավարտվելու է տեղի ժամանակով 19:00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը