Լրահոս

28.12.2016 12:25


Արմավիրի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում երիտասարդին գտել են կախված

Արմավիրի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում երիտասարդին գտել են կախված

Արմավիր քաղաքի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Դեկտեմբերի 27-ին ժամը` 15:30-ին, «Արմավիր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել երիտասարդ տղայի դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված երիտասարդը հանդիսանում է 1994-ին ծնված Հ. Ղ.-ն: Նա նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճի պտտաձողից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել»,- ասաց նա:

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է գրություն, որում նա խնդրել է ոչ ոքի չմեղադրել կատարվածի համար։

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը