Լրահոս

28.12.2016 15:20


Սաստիկ բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Սաստիկ բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ - Ճամբարակ ճանապարհը փակ է:

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը