Լրահոս

08.11.2010 09:33


Ո՞վ է պատասխանատու օդանավային ուղևորների կյանքի անվտանգության համար‏

Վերը  նշված խորագրով իմ դժգոհություններն, առաջարկություններն ու պահանջները կատարեցի «Զվարթնոց» օդանավակայանի ու ուղևորների սպասարկման ու անվտանգության վերաբերյալ: Իմ բողոքին արձագանքեցին Հայաստանի ու Սփյուռքի մի շարք թերթեր ու կայքէջեր՝ «Հետք», «Իրանահայեր», «Լրագիր» ,« 7-օր» ..., որոնց հայտնում եմ իմ շնորհակալությունը: Դիմում բողոքը կարդացեք այստեղ. http://hetq.am/am/society/zvartnots/

Նույն գրությունը երկու անգամ ուղարկել եմ

«Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ Վերգետնյա Սպասարկման Ծառայության պատասխանատուներին, որը սակայն մնացել է անպտասխան:

Պատասխանատուների անվանացանկը և տվյալները տեսեք այստեղ:http://www.aia-zvartnots.aero/src/index.php?id=contactus&lang=arm 

Կրկին դիմում եմ լրատվական միջոցներին՝ օգնեք,  որպեսզի համատեղ ուժերով այս հույժ կարևոր հարցը իր լուծումը ստանա: Դեպի Հայաստան և Հայաստանից կատարվող բոլոր թռիչքների ժամանակ բոլոր տեղեկություններն  առանց բացառությամբ  կատարվեն  նաև երկրի պետական լեզվով՝ հայերենով: Այդ ծառայության համար ուղևորները վճարում են:

Հայտնում եմ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ Վերգետնյա Սպասարկման Ծառայության պատասխանատուներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչություն ՔԱԳՎ  պետ'պարոն Արտյոմ Մովսիսյանին.

 Ձեր լռությունը փրկություն չէ ո'չ ձեզ համար,  և ո'չ էլ ուղևորների համար: Ես հաստատակամ շարունակելու եմ իմ պայքարն  այս օրինավոր պահանջի իրականացման ուղղությամբ: Հաջորդ նամակը  ուղղելու եմ երկրի նախագահին:

Հարգանքներով՝

Եվրամիության հայազգի քաղաքացի

Դոկտոր Արամայիս Միրզախանյան

Այս խորագրի վերջին նյութերը