Լրահոս

28.12.2016 19:40


1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 պատահար

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության և յուրացման 2-ական, խարդախության 8, համակարգչային հանցագործության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը