Լրահոս

28.12.2016 16:35


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21.10-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09.30-ին, Երևանի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-32213» մակնիշի 2 միկրոավտոբուս:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21063»-ի վարորդը, 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 05.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00.10-ի սահմաններում, «ԶԱԶ 968 Մ» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատներին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զորավան ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ավտաճանապարհի 128-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2109» և «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2109»-ի վարորդը և «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15.50-ի սահմաններում, Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2121»-ի վարորդը, ուղևորը, «ՎԱԶ 2101»-ի վարորդը, 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը