Լրահոս

28.12.2016 17:17


Կորած քաղաքացին գտնվել է. մոլորվել էր Հրազդանի սարերում

Կորած քաղաքացին գտնվել է. մոլորվել էր Հրազդանի սարերում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին քաղաքացի Ալեքսանդր Տարանենկոյից ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն և համապատասխանաբար հրշեջ-փրկարարական ջոկատ:

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը՝ ճոպանուղու անվտանգության աշխատակիցները գտել են Ա. Տ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը