Լրահոս

29.12.2016 07:27


Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:30-13:30 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 21, 22, 42, 43, 45, Ավետիսյան փ. 27, 44, 46, 59 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

13:00-15:00 «Հովնանյան» առանձնատունը, «Հրազդան» մարզադաշտը, քաղաքացի «Լ.Տեր-Պետրոսյան» հասցեն,

Կոտայքի մարզի՝

10:00-17:00 Ջրվեժ գյուղին հարակից «Բագրևանդ» թաղամասը և հարակից հանրային բաժանորդները,

14:00-16:00 Ձորաղբյուր գյուղը մասնակի, Ձորաղբյուրի զինմասը և հարակից հանրային բաժանորդները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը