Լրահոս

28.12.2016 21:10


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Մարալիկ-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ: Թալինի, Հրազդանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50-80 մ:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը