Լրահոս

29.12.2016 07:13


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:

Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը