Ադրբեջանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
Ինչպես հաղորդում է «Vesti.Az»-ը, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որ երեկ՝ ժամը 19։00-ին, Ադրբեջանում ավարտվել են խորհրդարանական (Միլի Մեջլիսի) ընտրությունները։
Ընտրություններին մասնակցել է 2 480 205 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 50,14%-ը։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 743 թեկանծու, որից 53-ը թեկանծությունը հանել էր, իսկ 690-ը շարունակել է պայքարը խորհրդարանում եղած 125 տեղի համար։
Ընտրություններին մասնակցել է ավելի քան 48 հազ. գրանցված դիտորդ, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված 1024 միջազգային դիտորդ։