Լրահոս

29.12.2016 07:38


Նարեկ գյուղից Խոսրովի անտառ տանող ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

Նարեկ գյուղից Խոսրովի անտառ տանող ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.38-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղից Խոսրովի անտառ տանող ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Նարեկ գյուղից 5 կմ հեռավորության վրա «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Ա.) 34 OD 976 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով հարակից փոսում: Տուժածներ չկան:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին տեղափոխել են Նարեկ գյուղ: Ավտոմեքենան ուղղելու և փոսից հանելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը