Լրահոս

29.12.2016 08:01


Քարաթափում Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ճանապարհին․ հոսանքազրկվել են Հերմոն և Գողթանիկ գյուղերը

Քարաթափում Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ճանապարհին․ հոսանքազրկվել են Հերմոն և Գողթանիկ գյուղերը

Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.43-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է մոտակայքի էլեկտրասյուներից մեկը, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի և հոսանքազրկվել են Հերմոն և Գողթանիկ գյուղերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 30մ երկարությամբ և 6մ լայնությամբ ճանապարհի երթևեկելի մասում թափվել են տարբեր մեծության 15 ժայռաբեկոր), ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, վնասվել է հարակից էլեկտրասյուներից (6000 ԿՎտ) մեկը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Հերմոն և Գողթանիկ գյուղերը:

Մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը սահմանազատել է տարածքը, իսկ էլ. ցանցի վթարավերականգնողական խումբը վերականգնել է Գողթանիկ համայնքի էլեկտրամատակարարումը: Ճանապարհի մաքրման և Հերմոն համայնքի էլեկտրամատակարարման աշխատանքները կիրականացվեն դեկտեմբերի 29-ին:

Այս խորագրի վերջին նյութերը