Լրահոս

29.12.2016 10:00


Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների  տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի և Վայքի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մ:

Բաղրամյանի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը