Լրահոս

29.12.2016 10:32


Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03.00-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել են շտապօգնության երկու ավտոմեքենա:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 793 LU 64 (վարորդ՝ Հ. Վ.) և «Ford» մակնիշի 033 UL 64 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) շտապօգնության ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը