Լրահոս

29.12.2016 10:35


Հրդեհ Անդրանիկի փողոցում և Դիլիջանում

Հրդեհ Անդրանիկի փողոցում և Դիլիջանում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 09.41-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 44/2 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Դեկտեմբերի 29-ին, ժամը 06.54-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին:

Ավտոտնակում (4X6 մ) այրվել է «Mercedes C» մակնիշի 35 ST 702 պետհամարանիշով ավտոմեքենան, 2 պատուհան (1X0,5 մ) և 15 պարկ թեփ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը