Լրահոս

08.11.2010 10:13


Ալիևի հերթական զառանցանքը

Ալիևի հերթական զառանցանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը բանակցություններ է վարելու այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի այդ ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հույսը։

-Եթե մենք տեսնենք, որ դա անհնար է, ապա Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով ռազմական ճանապարհը։ Ես չեմ կասկածում, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մարտական պատրաստվածություն, նյութատեխնիկական զինվածություն, բավարար զենք-զինամթերք, պրոֆեսիոնալ բանակ, բարձր ոգի և ադրբեջանական ժողովրդի կամքը։ Մենք յուրաքանչյուր րոպե կարող ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով։ Թշնամին պետք է իմանա և գիտի դա,-ասել է նա։

Ի. Ալիևը նաև ընդգծել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա երբեք չի եղել և չի լինի։

-Ներկայիս հայկական պետությունը կազմավորվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Երևանի խանությունը, Զանգեզուրի մահալը մեր պատմական հողերն են,-ասել է նա։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը