Լրահոս

29.12.2016 10:56


ՊՆ գեներալը, ով Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր, վթարի է ենթարկվել

ՊՆ գեներալը,  ով Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր, վթարի է ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ՀՀ ՊՆ գեներալ է և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։ Վիրավորը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը