Լրահոս

29.12.2016 12:12


«Վիվարո» բուքմեյքերական գրասենյակում հրդեհ է բռնկվել

«Վիվարո» բուքմեյքերական գրասենյակում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 09.41-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144/3 հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակի 2-րդ հարկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.07-ին, մարվել՝ 10.15-ին:

Այրվել է գրասենյակի 1 սենյակ` գույքով (մոտ 5 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը