Լրահոս

29.12.2016 12:50


Գագիկ Սուրենյան. «Հունվարը, դեկտեմբերի համեմատ, ավելի տաք է լինելու»

Գագիկ Սուրենյան. «Հունվարը, դեկտեմբերի համեմատ, ավելի տաք է լինելու»

–Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին հանրապետությունում առանց տեղումների եղանակը պահպանվելու է,–այս մասին դեկտեմբերի 29–ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա հաղորդմամբ՝ Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում պահպանվելու է նաև մառախուղը, որը խիտ է լինելու գիշերային և առավոտյան ժամերին։

–Օդի ջերմաստիճանն այս երեք օրերին էապես չի փոխվի, իսկ հունվարի 1–ի գիշերը Միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին, որի հետևանքով էլ հունվարի 1–2–ը գտնվելու ենք այդ թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում,–ասել է Սուրենյանը։

Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 31–ի գիշերվանից մինչև հունվարի 2-ը շատ թույլ ձյան տեղումներ են սպասվում, հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Երևանում։

Գագիկ Սուրենյանի կանխատեսումներով՝ հունվարը, դեկտեմբերի համեմատ, ավելի տաք է լինելու:

–Հունվարը տեղումնառատ է լինելու և տեղումների նորմայի սահմաններից ավելի է լինելու, առավելագույն ջերմաստիճանը Երևանում կանխատեսվում է +4-+5 աստիճան,–ասել է նա՝ հավելելով, որ ունենալու ենք ինչպես ցուրտ ներխուժումներ, այնպես էլ արևադարձային տաք հոսանքներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը