Լրահոս

08.11.2010 10:15


Հայաստանի մրցակցային իրավիճակը կներկայացվի ՄԱԿ-ի ամբիոնից

ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը' Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է Շվեյցարիա' մասնակցելու նոյեմբերի 8-12-ն անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին:

 Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որեւէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:

 Այս տարի համաժողովում ներկայացվելու պատվին է արժանացել Հայաստանը: Այդ նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստել են Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույց:

 Այդ զեկույցը Շվեյցարիայի մայրաքաղաքում կներկայացվի համաժողովի մասնակից երկրների մրցակցային մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 Զեկույցի հրապարակման եւ քննարկման արդյունքում Հայաստանին կտրամադրվի մրցակցային իրավիճակի հետագա կատարելագործմանն ուղղված աջակցություն:

 ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ելույթ կունենա  նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը' ներկայացնելով Հանձնաժողովի անցած ուղին եւ նախանշված բարեփոխումները:

 Նշենք, որ բարեփոխումները մշակվել եւ ծրագրվել են' հիմք ընդունելով մրցակցության բնագավառում միջազգային լավագույն  փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը