Լրահոս

29.12.2016 18:22


1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 պատահար

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-կան դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4, յուրացման 5, խարդախության 3, հարկերից խուսափելու 2 և կաշառակերության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը