Լրահոս

29.12.2009 17:20


Գագիկ Խաչատրյան. «Մենք կարո՞ղ ենք ասել՝ հարգելի՛ թոշակառու, դու սպասի՛ր, քո թոշակը մի երկու տարով կուշացնենք»

Գագիկ Խաչատրյան. «Մենք կարո՞ղ ենք ասել՝ հարգելի՛ թոշակառու, դու սպասի՛ր, քո թոշակը մի երկու տարով կուշացնենք»

-2010թ. բյուջեն իրատեսական գնահատել-չգնահատելու համար նախ պետք է բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնել։ Դա մեծ մասամբ կախված է այն բանից, թե տնտեսական ճգնաժամի հետագա գործառույթներն ինչպես կազդեն մեր երկրի տնտեսության վրա։ Դա առաջինը։ Երկրորդ՝ շատ պրոբլեմային հարցեր, որ համակարգում կային, դրել ենք այն հիմքի վրա, որ պետք է զարգացնենք։ Ներկա պահի զարգացումները մեզ հուշում են, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ կատարենք 2010թ. բյուջեն,- 2010թ. պետական բյուջեն գնահատելիս ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Նա նշել է նաև, որ այն գնահատականները, թե բյուջեում սահմանված հարկերն անիրատեսական են, ճիշտ չեն, և այս առումով, եթե համակարգն իր աշխատանքները, բարեփոխումները շատ արագ կատարի, և համակարգը հասնի նախանշված գործառույթներին, օրենքով սահմանված նորմերին, և բիզնես աշխարհն էլ պետական եկամուտների կոմիտեին այդ հարցում ընդառաջ գնա, Գ. Խաչատրյանի հավաստիացմամբ, ռիսկային պահերը շատ քիչ կլինեն։

-Մենք կարո՞ղ ենք ասել՝ հարգելի՛ թոշակառու, դու սպասի՛ր, քո թոշակը մի երկու տարով կուշացնենք, դպրոցի ուսուցչուհուն ասենք՝ սպասի՛ր... Բյուջեի մեջ ոչ մի ծախս չի կրճատվել։ Մեր խնդիրն ու բարդությունը հենց այն է, որ պետք է և՛ բարեփոխենք, կատարելագործենք մեխանիզմները, և՛ բիզնեսի հետ հարաբերությունները ճշտենք, և՛ պետք է կատարենք այն մինիմում ցուցանիշները, որոնք պետության համար կարևոր են։ Հավատացած եղեք՝ չենք կարող,- ընդգծել է Գ.Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը