Լրահոս

30.12.2016 07:17


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 07.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Շենկանի, Ավշեն, Ճարճակիս, Միրաք, Նիգավան համայնքների և Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհները:

Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը