Լրահոս

30.12.2016 10:58


«Սիլաչի» հյուրանոցի մոտ այրվել է մեքենաների վերանորգման արհեստանոց

«Սիլաչի» հյուրանոցի մոտ այրվել է մեքենաների վերանորգման արհեստանոց

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.22-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում այրվում է արհեստանոց:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 7 տան մոտակա չգործող լվացքի մեքենաների վերանորգման արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.39-ին, մարվել՝ 09.49-ին:

Ամբողջությամբ այրվել է չգործող լվացքի մեքենաների վերանորգման արհեստանոցը` կենցաղային իրերով (մոտ 18 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը