Լրահոս

08.11.2010 10:39


Մրցույթ Չեխիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովերելու համար-2011

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011/2012 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ինֆորմատիկայի, տեխնիկական և բժշկական ուղղվածության մասնագիտություններով բարձրագույն մասնագիտական կրթություն' 1 կրթաթոշակ' բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով, ստանալու համար /1 տարվա ընթացքում չեխերեն լեզվի յուրացման նախապատրաստական կուրսով/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի /բակալավրի կրթական ծրագրի/ այն շրջանավարտները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և տիրապետում են անգլերեն կամ չեխերեն լեզուներին:
Կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

  • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  • ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
  • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ բակալավրի որակավորման ավարտական փաստաթղթի և ներդիրի պատճենները, նոտարի կողմից /չեխերեն, կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն, կամ իսպաներեն/ թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  • անձնագրի պատճենը,
  • ծննդյան վկայականի պատճենը /նոտարի կողմից թարգմանված/ և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  • բժշկի տեղեկանք' ըստ ներկայացվող ձևի /նոտարի կողմից թարգմանված/,
  • 3x4 չափսի 6 լուսանկար,
  • 2 երաշխավորագիր /անգլերեն լեզվով/,
  • արական սեռի անձինք' զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,

Կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ /բակալավրի կրթական ծրագրի համար/ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև' մասնակցեն հարցազրույցի փուլին:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ դպրոցում' ս/թ. նոյեմբերի 22-ից մինչև  27-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել  ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն (ք. Երևան Կառավարության 3-րդ շենք, VI հարկ, 609 սենյակ, հեռ. 52-56-62)' մինչև ս/թ. նոյեմբերի 19-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.msmt.cz կայքից:

Այս խորագրի վերջին նյութերը