Լրահոս

30.12.2016 15:21


17-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

17-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Ռոզա Թ.-ին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` դիմել է փախուստի:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը