Լրահոս

31.12.2016 16:24


2017–ը՝ Հրեղեն աքաղաղի տարի (լուսանկարներ)

2017–ը՝ Հրեղեն աքաղաղի տարի (լուսանկարներ)

Ըստ Արևելյան օրացույցի՝ 2017–ը Հրեղեն աքաղաղի տարի է, որը խոստանում է յուրահատուկ լինել բոլորի համար, վառ և հիշվող։

Արևելյան հորոսկոպի այս ներկայացուցիչն աչքի է ընկնում դիտողունակությամբ. նրա աչքից ոչինչ չի վրիպում։ Աքաղաղները կռվարար են, չափազանց բռնկվող, պատրաստ են մինչև վերջ պաշտպանել սեփական կարծիքը, գործնական են։ Սիրում են ուշադրություն գրավել, ղեկավարել և հաղթել ցանկացած մարտում։

Աքաղաղի տարին խորհրդանշում է համառություն, աշխատասիրություն։ Հարկավոր է կարևոր նպատակներ դնել և հասնել դրանց իրագործմանը։

Ինչպես դիմավորել 2017 թվականը

Քանի որ տարվա խորհրդանիշն ընտանի թռչուն է, 2017–ն անհրաժեշտ է դիմավորել մերձավորների և ընկերների շրջանում։

Ինչ հագնել

Տարվա գույներն են կարմիրը, ոսկեգույնը, դեղինը, նարնջագույնը և դրանց տարբեր երանգները։ Ցանկալի է Ամանորին կրել վառ զգեստ կամ պարզապես համադրել փայլուն աքսեսուարներով, հնարավորության դեպքում նախապատվություն տալ ոսկյա զարդերին։

Ինչպես ձևավորել տունը

2017–ին կառավարող տարերքը կրակն է լինելու, որն արտացոլվում է կարմիր և հրեղեն գույներով՝ արտահայտելով ուժ, հզորություն, էներգիա, առաջնորդություն։ Տունը ձևավորելիս խորհուրդ է տրվում նախապատվություն տալ վառվռուն զարդարանքներին, հյուրասենյակում ունենալ վառ շատ մոմեր։

Սեղանը

2017-ի տոնական սեղանից, հասկանալի պատճառով, ցանկալի է, որ բացակայեն թռչնամիսն ու դրանից պատրաստված զանազան ուտեստները, աղցաններից՝ ձուն։ Թռչնամսին կփոխարինեն տավարի, ոչխարի ու խոզի միսը, ձկնեղենը։ Նախընտրելի են հատկապես մրգերն ու բանջարեղենը, թարմ կանաչեղենից պատրաստված ուտեստները, չպահածոյացված մթերքը, հացամթերքը, կաթնամթերքն ու պանիրը։ Եվ, իհարկե, այդ ամենը պետք է մատուցվի որքան հնարավոր է՝ վառ գույներով։ Սեղանի հարդարման մեջ նույնպես նախընտրելի են կարմիրի և հրեղենի երանգները։

Եվ վերջում պետք է հիշել, որ հյուրասիրությունից զատ՝ հարկավոր է մտածել Ամանորին սեր, ջերմ մթնոլորտ, դրական հույզեր փոխանցելու և ստանալու մասին։

Դե, իսկ Հրեղեն աքաղաղն իր իրավունքների մեջ է մտնելու 2017-ի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Այս խորագրի վերջին նյութերը