Լրահոս

31.12.2016 09:47


Թալինի և Մարալիկի ճանապարհներին մառախուղ է

Թալինի և Մարալիկի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մ:

Վայքի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը