Լրահոս

08.11.2010 11:14


Ադրբեջանցի էմիգրանտները Իլհամ Ալիևին և նրա կնոջը պատկերող էշերի կերպարներով բողոքի գործողություն են իրականացրել

Ադրբեջանցի էմիգրանտները Իլհամ Ալիևին և նրա կնոջը պատկերող էշերի կերպարներով բողոքի գործողություն են իրականացրել

Ադրբեջանցի մի խումբ քաղաքական էմիգրանտներ, էշերի հանդերձանք հագնելով, Հաագայում նոյեմբերի 5-ին բողոքի գործողություն են իրականացրել ընդդեմ ալիևյան կլանի, Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և բլոգերների ու լրագրողների ձերբակալությունների։

Բողոքի գործողության կարգախոսներից մեկը եղել է «Ի՞նչ են էշերը հասկանում քաղաքականությունից» արտահայտությունը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանում գործող «Ազատություն» ռադիոկայանը, բողոքի գործողությունը տեղի է ունեցել Հոլանդիայում  Ադրբեջանի դեսպանատան  առջև, և ցուցարարների  յուրաքանչյուր 20-րդ մասնակիցն իր հանդերձանքին գրել է  ադրբեջանական որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անունը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա կնոջ։

Բողոքի գործողության մասնակիցներից յուրաքանչյուրը ձեռքում մի պաստառ է պահել՝ վրան գրված իրենց կերպավորած նախարարների և պաշտոնյաների էությունը բնութագրող կարգախոսներ։

Բողոքավորները Ադրբեջանի պաշտոնական դեմքերին կոչ են արել չչարաշահել իրենց պաշտոնները, դադարել զբաղվել կոռուպցիայով և բարեփոխումների միջոցով ժողովրդի համար ավելի թափանցիկ դարձնել իրենց աշխատանքը։

Մասնակիցները բարձրաձայն կարդացել են որոշման տեքստը, այն հանձնել դեսպանատուն և ավարտել իրենց ցույցը Հաագայի միջազգային դատարանի առջև։

Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, թե բողոքի  նման գոծողություններ տեղի են ունենալու նաև այլ երկրների ադրբեջանական դեսպանատների առջև։

Այս խորագրի վերջին նյութերը