Լրահոս

31.12.2016 14:48


Հանրապետության որոշ ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

Հանրապետության որոշ ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Մարալիկի և Թալին ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-120 մ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը