Լրահոս

03.11.2010 10:14


Ռուս փորձագետ. «Աստրախանում ԼՂ–ի հարցով ոչ մի լուրջ որոշում չի ընդունվել»

Մոսկվայի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության փորձագետ Ալեքսանդր Լուկյանովն, անդրադառնալով Աստրախանում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ասել է, թե դա Ռուսաստանի՝ որպես միջնորդի, իմիջին աջակցելու նպատակ ունի։

«Ինչպես նաև դա արվում է միջազգային հանրությանը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի համար անհանգստանալու լրացուցիչ առիթ տալու նպատակով։ Ինչպես գիտենք, այդ համաձայնությունը միայն հումանիտար ոլորտն է շոշափում, ավելի կոնկրետ՝ զուտ միայն առանձին դրվագները։ Միևնույն ժամանակ, Աստրախանում բուն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ լուրջ որոշում չի ընդունվել, ինչպես նաև որևէ որոշում չի առաջարկվել»,-ասել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը