Լրահոս

01.01.2017 02:54


«Դերժավա» գործարանի մոտ ինքնասպանության փորձ է կատարվել

«Դերժավա» գործարանի մոտ ինքնասպանության փորձ է կատարվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Դերժավա» գործարանի մոտակայքում, քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով ջրանցքը (սակավաջուր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 1971 թ. ծնված Ն. Թ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ն. Թ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Այս խորագրի վերջին նյութերը