Լրահոս

01.01.2017 02:58


Չարենցավան-Կարենիս ճանապարհին գնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային

Չարենցավան-Կարենիս ճանապարհին գնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային

Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.06-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» (Եղվարդ-Չարենցավան 39-րդ կմ) մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, գնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Երևան-Զոդ մեկնող բեռնատար գնացքը և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TT 930 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը